Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մունդիալ-2018. Պորտուգալիա - Իսպանիա՝ 3:3, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ

Մունդիալ-2018. Պորտուգալիա - Իսպանիա՝ 3:3, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մունդիալ-2018. Պորտուգալիա - Իսպանիա՝ 3:3, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ

Մունդիալ-2018-ի B խմբի առաջին տուրի շրջանակում՝ միմյանց հետ մրցեցին Պորտուգալիայի ու Իսպանիայի հավաքականները: Գոլառատ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:

Խաղի հաշիվը 4-րդ րոպեին 11-մետրանոցից բացել է Կրիշտիանու Ռոնալդուն: 20 րոպե անց իսպանացիների հարձակվող Դիեգո Կոստան խփեց պատասխան գնդակը: Առաջին կեսի նախավերջին րոպեին Ռոնալդուի հարվածից հետո անվստահ գործեց Դավիդ դե Խեան ու գնդակը հայտնվեց դարպասում: Երկրորդ կեսում լավ մեկնարկեցին իսպանացիները և 55-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց արդեն Կոստան: Նաչոն, ում մեղքով խաղասկզբում նշանակվել էր 11-մետրանոց հարված 58-րդ րոպեին հեռահար կրակոցով 3-րդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը և առաջ մղեց իր թիմին: Թվում էր, թե ամեն բան այսպես էլ կավարտվի, սակայն 88-րդ րոպեին պորտուգալացիների առաջատար Ռոնալդուն տուգանային հարվածից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ու իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց:

Այս հանդիպումից հետո Իսպանիան ու Պորտուգալիան վաստակեցին 1 միավոր: Խմբի առաջատարն Իրանի հավաքականն է 3 միավորով:

Պորտուգալիա - Իսպանիա՝ 3:3
1:0, 2:0, 3:3՝ Ռոնալդու (4',44', 88), 1:1, 2:2՝ Կոստա (24',55'), 2:3` Նաչո

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan