Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյանջայի քաղաքապետի վրա հարձակում գործած տղամարդը վերապատրաստվել էր Սիրիայում

Գյանջայի քաղաքապետի վրա հարձակում գործած տղամարդը վերապատրաստվել էր Սիրիայում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյանջայի քաղաքապետի վրա հարձակում գործած տղամարդը վերապատրաստվել էր Սիրիայում

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը եւ պետական անվտանգության ծառայությունը համատեղ հաղորդագրություն են տարածել Գյանջայի քաղաքապետի եւ նրա թիկնապահի նկատմամբ մահափորձի կապակցությամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ոմն Յունիս Սաֆարովը կրակ է բացել գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիեւի եւ ոստիկանության սերժանտ Գասիմ Աշբազովի ուղղությամբ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառելով նրանց:

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ վկայակոչելով հաղորդագրությունը, քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել եւ պարզվել է, որ Յուրի Սաֆարովը ՌԴ քաղաքացի է, իսկ նրա կողմից կատարված հանցագործությունը նախապես կամզակերպված ահաբեկչական գործողություն է:

2016 թվականին նա 8 ամիս անցկացրել է իրանական Գումա քաղաքում եւ այդ ընթացքում ադրբեջանցի Ռասիմ Ասադովի հետ միասին վերապատրաստվել է Սիրիայում գործող զինված կազմավորումներում: 2017 թվականին եկել է Գյանջա: Հունիսին, ցանկանալով զենք գտնել, հարձակում է իրականացրել KapitalBank բանկի մասնաճյուղում հերթապահ ոստիկանի վրա, հարվածել է վերջինիս գլխին բութ առարկայով եւ վերցրել է նրա ծառայողական զենքը: Այս տարվա հունվարից սկսել է հետեւել գործադիր իշխանության ղեկավար Է. Վելիեւին՝ նպատակ ունենալով սպանել նրան:

Երբ նրա կասկածելի վարքը գրավել է ոստիկանի ուշադրությունը, Սաֆարովը կրակել է նրա ուղղությամբ եւ հեռացել: Այս տարվա հուլիսի 3-ին, ինչպես արդեն հաղորդվել էր, Յ. Սաֆարովը եկել էր գործադիր իշխանության շենքի մոտ եւ մահափորձ կատարել Վելիեւի եւ նրա կողքին գտնվող ոստիկանի նկատմամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan