Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին սահմանը անցնելիս ունենալ լիազորագրեր

Վրաստանի դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին սահմանը անցնելիս ունենալ լիազորագրեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին սահմանը անցնելիս ունենալ լիազորագրեր

Վրաստանում ՀՀ դեսպանությունը  հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, ապա պետք է լիազորագիր ներկայացնեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Վրաստանում ՀՀ դեսպանության  տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, թե դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։

«Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։

Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, երբ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ  նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք։

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ձեզ հետ ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan