Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցի շրջանակում Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խոշտանգումների կանխարգելման, ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը:

Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ընտրական գործընթացում և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում: Պաշտպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին է ներկայացրել նաև իր աշխատանքի նոր սկզբունքներն ու մեթոդներն իրավական ակտերի կատարելագործման և մարդու իրավունքների կրթության ոլորտում:

Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով ու պրոֆեսիոնալիզմով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի խորացնել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan