Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը վստահ է, որ Իրանը կցանկանա նոր համաձայնագիր կնքել

Թրամփը վստահ է, որ Իրանը կցանկանա նոր համաձայնագիր կնքել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը վստահ է, որ Իրանը կցանկանա նոր համաձայնագիր կնքել

Իրանի տնտեսական խնդիրները նրան կստիպեն իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Վաշինգթոնի հետ անվտանգության մասին նոր համաձայնագիր փնտրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է News.am-ը:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովում մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ շփվում է «մեծ հարգանքով»՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնվի նոր համաձայնագրին: «Ես գիտեմ, որ նրանք շատ խնդիրներ ունեն, նրանց տնտեսությունը փլուզվում է, բայց ես ձեզ հետեւյալը կասեմ՝ ինչ-որ պահի նրանք ինձ կզանգահարեն եւ կասեն. «Եկեք գործարք կնքենք»»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱՄՆ դաշնակիցներին կոչ էր արել օգնել մեծացնելու Իրանի վրա տնտեսական ճնշումը: «Մենք պետք է փակենք բոլոր միջոցները, որոնք ռեժիմն օգտագործում է ահաբեկչական եւ փրոքսի պատերազմների ֆինանսավորման համար»,- նշել է Պոմպեոն Twitter-ում Բրյուսելում ԵՄ գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո: Նա նաեւ Թեհրանին մեղադրել էր Մերձավոր Արեւելքում զենքի վաճառքի շարունակման մեջ, չնայած ՄԱԿ բանաձեւերին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan