Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտնել է, որ առաջիկա օրերին երկրում կվերացվի շուրջ 2 տարի գործող արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Արտակարգ դրության ռեժիմը մի քանի օրից կավարտվի, սակայն դա չի նշանակի, որ մենք դադարեցնելու ենք պայքարն ահաբեկչության դեմ»,- նշել է նա:

Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: Մինչ օրս երկրում պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու հրամայականով:

Այդուհանդերձ, Թուրքիայում հաստատված արտակարգ դրությունը մինչ օրս օգտագործվել է այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվել է 67 թերթ, 20 ամսագիր, 34 ռադիոկայան, 30 հրատարակչատուն և 32 հեռուստատեսային ալիք: Ձերբակալվել ու կալանավորվել են հազարավոր մարդիկ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan