Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանը կարող է վիժեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Նախիջևանում. իրանագետ

Իրանը կարող է վիժեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Նախիջևանում. իրանագետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանը կարող է վիժեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Նախիջևանում. իրանագետ

Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը բացասաբար կազդի տարածաշրջանի վրա, բայց Հայաստանն այստեղ կունենա նաև առավելություններ ու նոր հնարավորություններ: Այս մասին հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Եթե Միացյալ Նահանգները որոշի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ապա մեր հարևան պետությունը կսկսի դրանց բեռը հաղթահարել Հայաստանի օգնությամբ, քանի որ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մեր երկիրն Իրանի նկատմամբ միշտ լոյալություն է ցուցաբերել նման իրավիճակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Տոնոյանը:

Իրանագետը նաև մեզ համար երկու պետությունների միջև հարաբերությունների սրման բացասական կողմերն է նշում: Արտյոմ Տոնոյանի խոսքով` Իրանը նավթ արտահանող խոշորագույն երկրներից մեկն է ու այս իրավիճակում, եթե Իրանը զրկվի արտահանման հնարավորությունից, ապա դա շահավետ չի լինի Հայաստանի համար:

«Այս տարվա ընթացքում նավթի գներն աճել են ու մասնագետների հաշվարկներով` նորից աճ է նկատվում: Քանի որ մեր հարևան Ադրբեջանը նավթի գնաճի ժամանակ աչքի է ընկնում իր վստահ ու ռազմատենչ հռետորաբանությամբ, ապա այս իրավիճակը բացարձակ չի բխում մեր երկրի շահերից: Սակայն Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ, եթե իրենք նավթ չարտահանեն, ապա տարածաշրջանում որևէ մեկն այդ իրավունքը չի ունենա»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ այդ երկիրը կխոչընդոտի հարևան երկրների կողմից նավթի առքուվաճառք իրականացնելու գործին:

Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ նաև Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ այդ հատվածը գտնվում է Իրանի ուշադրության կենտրոնում, և այդտեղ իրավիճակի ցանկացած սրում Իրանը կարող է կանխել:

«Իրանը Նախիջևանի հետ առանձին աշխատելու բազմամյա փորձ ունի, և հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը գտնվում է նրա ուշադրության կենտրոնում: Այստեղ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Իրանը կարող է վիժեցնել»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan