Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանը ԱՄՆ-ին կստիպի հրաժարվել պատժամիջոցներից կործանարար կախվածությունից. Զարիֆ

Իրանը ԱՄՆ-ին կստիպի հրաժարվել պատժամիջոցներից կործանարար կախվածությունից. Զարիֆ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանը ԱՄՆ-ին կստիպի հրաժարվել պատժամիջոցներից կործանարար կախվածությունից. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ամերիկացիները չափից ավելի են «տարվել» պատժամիջոցների սահմանմամբ, եւ Իրանը նրան կստիպի հրաժարվել այդ «կործանարար սովորությունից», հայտնում է ISNA գործակալությունը:

«Մենք բավարար ուժ ունենք ԱՄՆ-ին ցույց տալու, որ նա պետք է հրաժարվի իր կործանարար սովորությունից: Մեր կարծիքով՝ աշխարհը հանգել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ն պետք է հաղթահարի պատժամիջոցներից իր կախվածությունը»,- հայտարարել է Զարիֆը:

Նա հավելել է, թե արժի, որ Եվրոպան որոշի՝ ցանկանո՞ւմ են արդյոք աջակցել իրենց երկրներին եւ պաշտպանել իրենց նպատակները, թե՞ հետեւել ԱՄՆ-ին եւ նրա նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը «որոշ չափով հակասում է եվրոպական շահերին»:

«Իհարկե, չեմ կարծում, որ մենք կարող ենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ կոնֆլիկտ ստեղծել: Սակայն նրանց միջեւ դատարկ տարածություն կա, որը մենք պետք է օգտագործենք, մենք նրանց հետ կապը խզելու անհրաժեշտություն չունենք»,- հայտարարել է Զարիֆը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Իրանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կսկսեն գործել նոյեմբերի 4-ից, որից հետո այնտեղից նավթամատակարարումները կհամարվեն պատժամիջոցների խախտում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan