Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ դատարանը պետք է բավարարի մեր բողոքը. պաշտպան

Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ դատարանը պետք է բավարարի մեր բողոքը. պաշտպան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ դատարանը պետք է բավարարի մեր բողոքը. պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի եւ դատարանը կարող է կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, եթե մտավախություն ունի՝ նա երկրից կարող է մեկնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաներից Արամ Օրբելյանը:

Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկա է եղել նիստին եւ տպավորիչ ելույթ է ունեցել՝ ներկայացնելով իր դիրքորոշումը:

«Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ դատարանը պետք է բավարարի մեր բողոքը»,-News.am-ի փոխանցմամբ, ասաց նա:

Արամ Օրբելյանը ընդգծեց, որ մեղադրանքի կողմի պնդումները, թե ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդեցություն գործել, հիմնավորված չեն. «Պարոն Քոչարյանը, լինելով արտերկրում եւ գիտակցելով, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել եւ չի կարող իրեն էլ մեղադրանք չառաջադրվել, այնուամենայնիվ, ներկայացավ քննչական մարմին: Երբ իրեն մեղադրանք են առաջադրել, էլի չի թաքնվել, ներկայացել է դատարան կալանքի որոշմանը եւ այս ամեն ինչն ապացուցում է, որ նա թաքնվելու խնդիր չուներ»,-ասաց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը հավելեց, որ երկրորդ նախագահը պահման պայմաններից չի բողոքում, ունի մարզվելու, զբոսանքի հնարավորություն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan