Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռաֆայել Նազարյան. Հուսով եմ`տղաները կհասկանան, որ ամբողջ 90 րոպեն պետք է բարձր մակարդակով անցկացնեն

Ռաֆայել Նազարյան. Հուսով եմ`տղաները կհասկանան, որ ամբողջ 90 րոպեն պետք է բարձր մակարդակով անցկացնեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռաֆայել Նազարյան. Հուսով եմ`տղաները կհասկանան, որ ամբողջ 90 րոպեն պետք է բարձր մակարդակով անցկացնեն

«Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Լոռիից» կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Երկու տարբեր խաղակեսեր անցկացրինք: Առաջին կեսը, կարելի է ասել, ձախողեցինք, իսկ երկրորդը շատ լավ անցկացրինք: Տղաները կամք դրսևորեցին, և առհասարակ` շատ լավ էին խաղում:

Ափսոս` չկարողացանք խաղը փրկել:

Հիմա ծանր գրաֆիկով առաջ ենք շարժվում: Մենք պետք է ռոտացիայի դիմենք, այսօր էլ ենք դիմել: Հուսով եմ` մյուս խաղերին ֆուտբոլիստները կհասկանան, որ պետք է ամբողջ 90 րոպեն անցկացնեն բարձր մակարդակով, ոչ միայն տակտիկական, այլև` նվիրումի առումով:

Ֆուտբոլիստներին միշտ ասում եմ, որ ամբողջ խաղը պետք է նույն տեմպով անցկացնեն: Իրենց թվում է, որ կարող են կես ուժով կամ ոչ լրիվ նվիրումով խաղ հաղթել: Իհարկե, մեր դեմ խաղում էր մի թիմ, որն ունի բարձրակարգ լեգիոներներ, առանց չափազանցության:

Աֆրիկացի ֆուտբոլիստներ ուներ, որոնք շատ բարձրակարգ են: Ասեմ ավելին` նրանք ավելի բարձրակարգ են, քան մեր մյուս թիմերի լեգիոներները: Ընդմիջմանը տղաներին ասել էի, որ պետք է ավելի նվիրումով խաղան:

Մեր երեք ֆուտբոլիստ մասնակցել է Երիտասարդական հավաքականի խաղին, «Բանանցի» հետ անցկացրած խաղից հետո ունեցել ենք վերականգնողական փուլ, ամեն ինչ նորմալ էր, բայց քանի որ Գրիգոր Աղեկյանը, Էմիլ Եղիազարյանը և Հովհաննես Նազարյանը մասնակցել էին մինչև 21 տարեկանների խաղին, այսօր նրանց չէի ընդգրկել մեկնարկային կազմում` հոգնածությունը հաշվի առնելով: Փաստորեն, մեկ շաբաթվա մեջ երրորդ խաղն էր»,- իր խոսքում նշել է Ռաֆայել Նազարյանը:

Բարձրագույն խմբի առաջնության շրջանակում իր հաջորդ հանդիպումն «Արցախը» կանցկացնի օգոստոսի 22-ին` նախկին «Միկա» մարզադաշտում ընդունելով Երևանի «Արարատին»:
Այս մասին գրում է armsport.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan