Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աստղիկ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոնուհի

Աստղիկ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոնուհի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աստղիկ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոնուհի

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում տարիքային 6 խմբերում Հայաստանը ներկայացրած 18 շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ Աստղիկ Հակոբյանը, ով մինչև 14 տարեկանների մրցաշարում նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնուհու տիտղոսը:

Թեև Աստղիկը ՖԻԴԵ-ի իր անհատական վարկանիշով (1820) մինչև 14 տարեկանների մրցաշարի 93 մասնակիցների մեջ միայն 36-րդն էր, սակայն հաջող ելույթներ ունեցավ՝ 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Հակոբյանի համար ճակատագրական եղավ 2-րդ տուրում Բելոսլավա Կրաստևայից կրած միակ պարտությունը, այլապես հայ շախմատիստուհին կարող էր պայքարել նաև Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսի համար, որին 8 միավորով արժանացավ ադրբեջանցի Այան Ալահվերդիևան:

Տարիքային նույն խմբում լավ հանդես եկավ նաև Մարիամ Մկրտչյանը՝ 6,5 միավորով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Հայ շախմատիստներից հաջողությանը շատ մոտ էր նաև մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկած Ռուդոլֆ Փաշիկյանը: Նա գերազանց էր մեկնարկել՝ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ: Ավարտական տուրից առաջ հայ շախմատիստը 7 միավորով Կլեմենտ Կունի և Արտյոմ Պինգինի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Ցավոք, Փաշիկյանը պարտվեց բելառուս Արտյոմ Բյալյաուսկիին ու զրկվեց մեդալից՝ բավարարվելով 4-րդ տեղով:

Հայ շախմատիստներից կարելի է առանձնացնել նաև Արմեն Բարսեղյանին ու ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանին: Արմենը հայ շախմատիստներից միակն էր, ով անպարտելի մնաց: Մինչև 16 տարեկանների մրցաշարում նա 7 միավորով գրավեց 5-րդ տեղը: Իսկ Դավիթը մինչև 18 տարեկանների մրցաշարում 6 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում:

Հայտնում է՝ Vnews.am-ը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan