Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում ՏՏ և հաղորդակցման ոլորտում կանայք 38%-ով ավելի քիչ են վարձատրվում. զեկույց

Հայաստանում ՏՏ և հաղորդակցման ոլորտում կանայք 38%-ով ավելի քիչ են վարձատրվում. զեկույց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում ՏՏ և հաղորդակցման ոլորտում կանայք 38%-ով ավելի քիչ են վարձատրվում. զեկույց

British Council-ի նախաձեռնությամբ Ուկրաինայի Լվով քաղաքում գործող PPV Knowledge Networks տնտեսական զարգացման գործակալությունն ուսումնասիրել է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ուկրաինայում կանանց ու աղջիկների ներգրավվածությունը ստեղծագործական և մշակութային ոլորտներում, որի արդյունքում պարզվել են մի շարք ուշագրավ տվյալներ:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ 2016 թվականին կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունն արվեստի, ժամանցի և ստեղծարարական ոլորտներում 9.6% է եղել, մինչդեռ տեղեկատվական և հաղորդակցման ոլորտներում տարբերությունը 38.4% է: 


Հետազոտությունը պարզել է, որ բոլոր երկրներում կանանց մոտ կա ինքնավստահության խնդիր, որի արդյունքում նրանք ավելի քիչ վարձատրություն են պահանջում նույն աշխատանքի դիմաց՝ ի տարբերություն տղամարդկանց: Դա ազդում է կանանց տնտեսական ներգրավվածության և կարիերայի առաջխաղացման վրա:

Հարցվածների մեծ մասը նշել է, որ տղամարդիկ հասարակական ճնշման արդյունքում ցածր վարձատրվող աշխատանք չեն կատարում, ինչի հետևանքով էլ արվեստի և մշակույթի ցածր վարձատրվող սեկտորները մեծամասամբ զբաղեցված են կանանց կողմից:

Նշվում է, որ տարածաշրջանում կանանց կարիերայի առաջխաղացմանը խանգարող մշակութային խոչընդոտներ կան, ինչպես, օրինակ, երեխաներին և ծերերին խնամռլու կանանց դերը: Հատկապես Հայաստանում և Ադրբեջանում տան տիկնոջից դեպի բիզնես կինն ընկած ճանապարհը դժվար է՝ կապված համայնքի ճնշման, հասարակական սպասելիքների, ընտանեկան դաստիարակության և հասարակական նորմերին համապատասխանության հետ:

Ըստ հետազոտության արդյունքների՝ մշակույթի և ստեղծարարության ոլորտներում ևս սեռերի դերային կարծրատիպերն ունեն մեծ ազդեցություն. դրանց պատճառով տղամարդիկ կարող են չհետևել, օրինակ, բալետի պարող դառնալու իրենց ցանկությանը, իսկ կանայք՝ հեռու մնալ ՏՏ ոլորտից՝ մտածելով, որ մաթեմատիկան կանանց համար չէ: Դիտարկվել է նաև վստահության որոշակի տարբերություն միևնույն աշխատանքն անող սեռերի միջև. այսպես՝ ճարտարապետության, ՏՏ, հեռուստատեսության և այլ ոլորտներ մեծապես զբաղեցված են տղամարդկանցով, մինչդեռ լուսանկարչության, հրատարակչության, տեսահոլովակների հրապարակման և այլ ոլորտներում մեծամասնություն են կազմում կանայք:

Նշվում է, որ Ուկրաինայում և Վրաստանում տղամարդիկ և կանայք քանակապես հավասար են աշխատում մշակույթի ոլորտում. Ուկրաինայում կանանց 54% և տղամարդկանց 46% հարաբերակցությամբ, իսկ Վրաստանում՝ 48% և 52 % համապատասխանաբար:

Ադրբեջանում արվեստի և ժամանցի ոլորտում աշխատող կանանց և տամարդկանց հարաբերակցությունը 63.6% և 36.4% է, իսկ տեղեկատվական և հաղորդակցման ոլորտներում՝ 29.4% և 70.3% համապատասխանաբար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan