Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր

Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր

Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր: Ֆռեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ:

Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, ով անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին՝ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարեւոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությանը, ուստի այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,-նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լիի Բրենդը:


Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարեւորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը եւս Ֆրեզնոյի համար կարեւոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,- նշում է նա:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ուրախալի կլինի, եթե Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաեւ Երեւանի քաղաքապետարանի համար եւ այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակվի Սարոյանի օր: «Սարոյանն ասում էր՝ «Բոլոր մարդիկ պետք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դեպքում բացառություն կարվի»: Այո՛, փաստացի այդ բացառությունն արված է, մեծանուն գրողը միշտ կլինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգությամբ»,-ասում է Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, մեծանուն գրողի 110-ամյակին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում իր դռները կբացի գրողի տուն-թագարանը՝ «Սարոյան Հաուսը»: Սարոյանի տունը գնելու եւ այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է:

Հիշեցնենք, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ եւ մշակութային ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնել էր 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան եւ Սարոյանին պատկանող եւ առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ: Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլեւ ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ եւ այլ մշակութային միջոցառումներ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan