«Անդրեասյան ազգանունը կմնա ինձ հետ». ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը հայտարարել է իրենց բաժանության մասին




Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Ալյոնա Անդրեասյանը (Տիմչենկո), հայտարարել է իրենց բաժանության մասին:
«Պատահում է այնպես, որ հունիսին դուք երջանիկ եք, իսկ հուլիսին երջանիկ է մեկ ուրիշը։ Եվ դու արդեն մենության մեջ կառուցում ես քո երջանկությունը։ Անդրեասյան ազգանունը կմնա ինձ հետ։ Ինձ թվում է՝ մենք նրա հետ լավ ենք լեզու գտել, այնպես չէ՞։ Եվ գիտեք, այս րոպեին ես հանգիստ եմ ու լի երախտագիտությամբ այս օրվա ու սիրով լի 7 տարվա համար»,- գրել է նա իր Instagram-ի էջում։
Սարիկ Անդրեասյանի ու Ալյոնա Տիմչենկոյի ծանոթությունը տեղի է ունեցել 7 տարի առաջ՝ սոցցանցում։ Մեկ ամիս անց ռեժիսորը հանդիպել է ապագա կնոջը փողոցում ու պատմել նրան, որ իրենք վաղուց ծանոթ են համացանցում։
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ռուսաստանաբնակ հայ ռեժիսորն այս ամառ իր հանգիստն անցկացրել է Հայաստանում։