Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ կոնգրեսականը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է արել

ԱՄՆ կոնգրեսականը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է արել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ կոնգրեսականը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է արել

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ կառավարությանը կոչ արել ճանաչել այն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի էջում տեղադրված տեսանյութից:

Տեսանյութում, մասնավորապես ասվում է:

«Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եվրոպայում բռնկված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և վերջինիս հետնորդ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը միշտ հերքել են այն վայրագությունները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր սեփական կառավարությունը չափազանց երկար ժամանակ է աջակցել Թուրքիային: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականությունը փակի մեր աչքերը 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանության վրա, որը կատարվել է օսմանյան թուրքերի կողմից:Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք այս սոսկալի հանցագործությունը, որպեսզի նման դեպքերի կրկնություն թույլ չտանք: Սա նաև նշանակում է ճնշել թուրքերին, որպեսզի ճանաչեն անցյալում գործած իրենց մեղքերը: Թուրքիան իր բռնապետ առաջնորդի՝ Էրդողանի ղեկավարությամբ ապացուցել է, որ բռնատիրական ճնշումներ է կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ նա նույն դաժանությամբ է վարվում թուրք ժողովրդի հետ, ինչպես ավելի քան մեկ դար առաջ թուրքերը՝ հայերի հետ: Այսպիսի վարքագիծն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ենթադրյալ դաշնակցի կողմից: Սակայն դա է իրականությունը»,- ասել է Թեդ Փոն:  

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan