Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մոսկվայում Կարո Հալաբյանին նվիրված հուշարձան կկանգնեցնեն

Մոսկվայում Կարո Հալաբյանին նվիրված հուշարձան կկանգնեցնեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մոսկվայում Կարո Հալաբյանին նվիրված հուշարձան կկանգնեցնեն

Ճարտարապետ Կարո Հալաբյանի հիշատակին նվիրված  հուշարձան կանգնեցնելու առաջարկը սթափ մտքից զուրկ չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Կուզնեցովը, փոխանցում է News.am-ը։

Ավելի վաղ Մշակութային եւ զանգվածային հաղորդակցության հարցերով Մոսկվայի քաղաքային դուման սատարել է Կարո Հալաբյանին նվիրված հուշարձանի կանգնեցումը Սոկոլ շրջանի «Մալիյ պեսչանիյ» նրբանցքի № 2 բնակելի տան մոտ։


«Ճարտարապետները մեծապես ազդում են ոչ միայն քաղաքի տեսքի, այլ նաեւ ընդհանրապես նրանց ճակատագրի վրա։ Ես սկզբունքորեն կողմ եմ, որ ճարտարապետներին նվիրված հուշարձաններ դրվեն, ընդ որում ոչ միայն մահացածների, այլ նաեւ ողջերի համար։ Ես  դեմ չեմ այդպիսի հուշարձանին»,–ասել է Կուզնեցովը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ճիշտ չէր լինի այդ հուշարձանին վերաբերվել սոսկ որպես ճարտարապետի հուշարձանի. «Հայ ներկայացուցիչներն ուղերձ են հղել։ Ես կդիտարկեի հուշարձանը որպես հայտնի հայի հուշարձան, որը նաեւ ճարտարապետ է»։

Նրա խոսքով՝ Հալաբյանը ակնհայտորեն ազդել է Մոսկվայի զարգացման վրա եւ որոշակի հետք է թողել։

Կարո Հալաբյանը ծնվել է Ադրբեջանում 1897 թվականին։ Հալաբյանը 1932–1950 թթ. եղել է Խորհրդային ճարտարապետների միության պատասխանատու քարտուղարը։ Հայրենական մեծ պատերազմից հետո ղեկավարել է Ստալինինգրադի վերականգնման աշխատանքները, մասնակցել է Կիեւի գլխավոր փողոցի՝ Կրեշատիկի վերականգնմանը։ 50-ականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ճարտարապետների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը։ 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan