Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում

Ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում, ՊՆ-ն դրական է պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուղարկավորությունը կլինի համապատասխան արարողակարգով»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ գիշերը, մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:

Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan