Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ում բիզնես միջավայրը ավելի բարենպաստ է դառնում ներդրումների համար, քան առաջ. Փաշինյանը՝ Քվեբեկի վարչապետին

ՀՀ-ում բիզնես միջավայրը ավելի բարենպաստ է դառնում ներդրումների համար, քան առաջ. Փաշինյանը՝ Քվեբեկի վարչապետին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ում բիզնես միջավայրը ավելի բարենպաստ է դառնում ներդրումների համար, քան առաջ. Փաշինյանը՝ Քվեբեկի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյին եւ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, եւ հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը եւ կարեւոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ եւ սկզբունքային դիրքորոշման եւ այդ նպատակով մի շարք բանաձեւերի ընդունման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Այս մասին փոխանցում է՝ News.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan