Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել. ՀՀ վարչապետ

Կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել. ՀՀ վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել. ՀՀ վարչապետ

Ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է: Ինչպես փոխանցում է՝ News.am-ը, այս մասին, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրանք քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը եւ փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետեւողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, եւ այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:

Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարեւորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաեւ ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը եւ պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, եւ կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն եւ այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan