Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արթուր Վանեցյան. «Ֆուտբոլից հետո նույնիսկ իմ «ամենամոլի երկրպագուներն» ինչ ասես գրում են իմ մասին»

Արթուր Վանեցյան. «Ֆուտբոլից հետո նույնիսկ իմ «ամենամոլի երկրպագուներն» ինչ ասես գրում են իմ մասին»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արթուր Վանեցյան. «Ֆուտբոլից հետո նույնիսկ իմ «ամենամոլի երկրպագուներն» ինչ ասես գրում են իմ մասին»

ԱԱԾ ղեկավար և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է նաև ֆուտբոլի հետ կապված մի շարք հարցերի: Ներկայացնում ենք նրա գլխավոր մտքերը.

«ՀՖՖ-ն ինքնաբավ կառույց է, որն ունի ֆինանսական միջոցներ, հնարավոր տուգանքների վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի:

4-5 տարի կտևի, մինչև մեր այսօրվա մարզվող երեխաները, 14-15 տարեկան, չմեծանան ու սկսեն խաղալ մեծ ֆուտբոլ, շոշափելի արդյունք չենք ունենա: Բայց այսօրվա մեր կազմը, տղաներին երեկ խնդրել եմ հավաքվել և ցույց տալ լավ ֆուտբոլ:

Մենք ամեն ինչ անում ենք՝ կապված ֆուտբոլի հետ, որ լավ լինի: Եկեք ֆուտբոլի հետ կապված [հարցերը] չծայրահեղացնենք: Իհարկե, ուզում ենք որ մեր հավաքականը հաղթի, ես դրանով ապրում եմ, գիշերները չեմ կարողանում քնել յուրաքանչյուր անհաջողությունից հետո:

Ես Արմեն Գյուլբուդաղյանցի հետ կազմի առումով առհասարակ քննարկում չեմ ունենում:

Դիվանագիտական անձնագրի տրամադրումն իրականացվում է օրենքով, և իմ տեղեկություններով այդ օրենքի շրջանակներում Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր չի հասնում: Հենրիխ Մխիթարյանն էլ երբևիցէ նման հարցով չի դիմել, թե դա դժվարություն է իր համար: Իր մայրը ՀՖՖ գործկոմի անդամ է և մենք մշտական շփման մեջ ենք, եթե նման հարց լիներ, նա ինձ կասեր: Ես չեմ նախաձեռնի նման հարց, որովհետև նման հարցով ինձ չեն դիմել:

Ջիբրալթարի խաղը կարծես «սև թուղթ» լիներ, բավական չէ որ պարտվեցին, հիմնն էլ սխալ միացրեցին, ՖԱՖ-ն ու Ռեդ Իգլսը իրար ծեծեցին, շշերը գցեցին դաշտ, ինչքան վատ բան կար այդ օրը եղավ: Բայց շատ լավ էր, որ նման բան եղավ, որովհետև հայելու նման ամեն ինչ մեր դեմ եկավ, հիմա կմշակվի մարզադաշտի անվտանգության հայեցակարգ, որպեսզի այդ հարցերը կարգավորվեն:

Եթե կպահանջեք, հրաժարական կտամ: Ես ամբողջ կյանքում չեմ երազել այդ մասին, ուղղակի ինչ-ինչ հանգամանքների բերումով ինձ է առաջարկվել գլխավորել ֆուտբոլի ֆեդերացիան: Եթե անկեղծ, մարդուն դուր չի գալիս, որ իր մասին վատ բաներ են խոսում ու գրում: Քանի ես զբաղված էի միայն ԱԱԾ գործերով, հնարավոր է մի քանի բառ գրեին իմ մասին ու այդքանը, այս ֆուտբոլից հետո նույնիսկ իմ «ամենամոլի երկրպագուները» ինչ ասես գրում են ինձ մասին:

Ես ստիպված չեմ ղեկավարում ՀՖՖ-ն, մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ անում դա, բայց եկեք տարանջատենք՝ այնպես չէ, որ ես նպատակ եմ ունեցել գնալ և զբաղեցնել ՀՖՖ նախագահի պաշտոնը:

Այս խաղին երկրպագուների տեղերի փոփոխություն չի նախատեսվի: Շատ վատ է մարզադաշտի վիճակը սկսած տոմսերի վաճառքից: Մեծ մասը գալիս է վերջին պահին, կուտակումներ են լինում: Ճանապարհը շատ նեղ է, մի շարք կառույցներ կան, այդ բոլոր խնդիրների համար նախատեսում ենք համապատասխան միջոցառումներ ու լուծումներ: Մեկ օրում չենք լուծելու»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan