Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տնօրենի համոզմամբ` դասական հեքիաթներն աշխարհում մնում են ավելի պոպուլյար

Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տնօրենի համոզմամբ` դասական հեքիաթներն աշխարհում մնում են ավելի պոպուլյար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տնօրենի համոզմամբ` դասական հեքիաթներն աշխարհում մնում են ավելի պոպուլյար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ Հայաստանը հյուրընկալել էր Մանկապատանեկանգրքի միջազգային կոմիտեի («IBBY International») գործադիր տնօրեն Լիզ Փեյջին, ով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խոսեց իրենց կոմիտեի գործունեության, «IBBY Armenia» մասնաճյուղի հետ համագործակցության մասին:

Լիզ Փեյջի խոսքով` ինքը երկրորդ անգամ է Հայաստանում և իր համար շատ հաճելի է ներկա գտնվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյա հոբելյանին:

«Մենք համագործակցում ենք «IBBY Armenia» մասնաճյուղի հետ, քանի որ այն Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի կարևոր մասն է և շատ ակտիվ է: Այն պարբերաբար վարպետության դասեր է կազմակերպում պատկերազարդողների,  հրատարակիչների, թարգմանիչների համար` Հայաստան հրավիրելով բարձրակարգ մասնագետների»,-ասաց Լիզ Փեյջը:

Նա ընդգծեց, որ իրենց կոմիտեի գործունեությունը շատ բազմազան է: Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և ընթերցանության խթանման նպատակով այն տարբեր մրցանակներ է հանձնում: Դրանցից ամենահայտնին ու հեղինակավորը «Հանս Քրիստիան Անդերսենի» գրական միջազգային մրցանակն է:

«Մենք ունենք «IBBY» պատվո ցուցակ, որում ընդգրկվում են մանկագիրներ և պատկերազարդողներ, ունենք նաև գրականության խթանման ծրագրերին օժանդակող  նախագիծ, որը  ֆինանսավորում է «Yamada» հիմնադրամը»,-պատմեց կոմիտեի տնօրենը և շեշտեց, որ հիմնադրամի դերը շատ մեծ է իրենց համար, քանի որ այն  ֆինանսավորում է աշխարհի տարբեր անկյուններում ստեղծված նախագծերը, որոնք ունեն համաֆինանսավորում և միտված են գրքի մշակույթի զարգացմանն ու ընթերցանության խթանմանը, երեխաների ընթերցող դառնալու իրավունքի իրացմանը:

Մեր այն հարցին, թե գիրք ընտրելիս երեխաներն ու պատանիները հիմնականում ինչի՞ն են ուշադրություն դարձնում, Փեյջը պատասխանեց, որ յուրաքանչյուր երկիր տարբեր է, բնականաբար,  տարբեր են նաև մանկապատանեկան գրականության  նկատմամբ պահանջները:

«Որոշ երկրներում ընթերցանության մակարդակը  նոր-նոր է սկսել բարձրանալ, իսկ որոշներում էլ այն խորը արմատներ ունի: Ըստ իս` դասական հեքիաթներն ավելի պոպուլյար են:  Այս մասին կարող ենք խոսել` մեր պատվո ցուցակի գրքերն ու թարգմանությունները դիտարկելով: Անգամ այսօր ցուցակում ներառված են հանրահայտ «Փոքրիկ իշխանը», «Մոխրոտը», «Պինոկիոն» և այլ դասական հեքիաթներ: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վերջերս նաև կատալոներեն է թարգմանվել: Շատ մեծ տարածում ունեն նաև ազգային հեքիաթները»,-ասաց նա:  

Անդրադառնալով հայ հեղինակներին` Լիզ Փեյջը խոստովանեց, որ մեծահասակների համար ստեղծագործող հայ գրողներն ավելի հայտնի են, քան մանկագիրները: Նա այդ հանգամանքը պայմանավորեց նրանով, որ, գուցե, մանկագիրների գործերն ավելի քիչ են թարգմանվում:

Անժելա Համբարձումյան

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan