«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Աբրահամյանը




«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը:
«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,-գրել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 19-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր ընտրվել Լևոն Սարգսյանը: Սակայն մի քանի անգամ նիստերին չներկայանալուց հետո նրա փոխարեն խորհուրդը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրել Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը տեղեկացրել էր, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լևոն Սարգսյանն ընդգրկված չէ: