Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետությունների ղեկավարներն Աստանայում են. Նազարբաեւը բացել է ՀԱՊԿ նստաշրջանը

Պետությունների ղեկավարներն Աստանայում են. Նազարբաեւը բացել է ՀԱՊԿ նստաշրջանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետությունների ղեկավարներն Աստանայում են. Նազարբաեւը բացել է ՀԱՊԿ նստաշրջանը

Աստանայում տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, Միջոցառմանը մասնակցում են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւը, Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սոորոնբայ Ժեենբեկովը, Էմոմալի Ռահմոնը, Հայաստանը ներկայացնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նստաշրջանը բացելով՝ Նուրսուլթան Նազարբաեւն ասել է, որ նստաշրջանի շրջանակում կլսեն ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվությունը, կամփոփվեն 2018 թվականին Ղազախստանի նախագահության արդյունքները, իսկ ղրղզական կողմը կներկայացնի ՀԱՊԿ-ում իր նախագահության առաջնահերթ ուղղությունները, քանի որ այն անցնում է այս երկրին: ՀԱՊԿ կայքի տեղեկություններով՝ Խորհրդի անդամները նաեւ նախատեսում են քննարկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, արտաքին քաղաքական գործունեության համակարգման, մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման եւ կազմակերպության ռազմական պոտենցիալի զարգացման հարցերը:

Նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում: Խորհրդի նղստաշրջանի օրակարգում է պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտությունների մասնակիցների նկատմամբ համակարգված միջոցառումների մասին:

Պետությունների ղեկավարները մի շարք հարցեր կքննարկեն նեղ կազմով: Օրակարգի որոշ կետեր կքննարկվեն ԱԳ, պաշտպանության նախարարների եւ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների, ինչպես նաեւ Կազմակերպության գկլխավար քարտուղարի պաշտոնակատարի մասնակցությամբ լիագումար նիստում:

Սպասվում է, որ կստորագրվեն ՀԱՊԿ պետությունների շահերի շրջանակում համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացման միջոցառումների ծրագիրը եւ մինչեւ 2025 թվականը ապօրինի միգրացիային հակազդելու հավաքական համակարգի զարգացման ծրագիրը: Կքննարկվեն նաեւ ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի հետագա կատարելագործման հարցերը եւ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Համակարգման խորհրդի մասին դրույթների նախագիծը:

Խորհուրդը որոշում կընդունի 2019 թվականին ՀԱՊԿ աշխատանքային մարմինների գործունեության ֆինանսական ապահովման հարցերով:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan