Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տարածաշրջանում ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել. Արմեն Սարգսյան

Տարածաշրջանում ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել. Արմեն Սարգսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տարածաշրջանում ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել. Արմեն Սարգսյան

Գործընթացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու համար, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:

Ինչպես գրում է՝ Tert.am-ը, նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցերին, թե Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արած հայտարարություններից հետո ինչ եզրահանգման է եկել և թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները տարածաշրջանում ի՞նչ իրավիճակ կստեղծեն, ինչպե՞ս կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վրա:

«Չեմ կարծում, որ հետևություններ պետք է արվեն՝ այս կամ այն հայտարարությունից ելնելով: Ներքին, արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Եվ, իհարկե, խոսքը ոչ միայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, այլև ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին: Իսկ տարածաշրջանը շատ մեծ է՝ ոչ միայն մեր հարևան պետություններն են և Իրանը, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան և այլն: Անձնապես Բոլթոնին չեմ հանդիպել: Կարծում եմ և խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, քանի որ գործնթացներն արագ են, փոփոխական, և պետք է սպասենք, տեսնենք, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով տարբեր հարթակներից՝ Թուրքիայի ղեկավարությանը դիմելուն, կարելի՞ է ենթադրել, թե գործընթաց է նկատվում վերստին ակտիվացնելու հայ-թուրքական հարաբերությունները, Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքն առաձնահատուկ հայտարարություն չի արել հայ-թուրքական հարաբերությունների մասով։

«Նախ այդ հայտարարությունը պետք է կատարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, և կառավարությունը: Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հարց տվեցին, եթե այս պահին Ձեր դիմաց կանգնած լիներ Էրդողանը, ի՞նչ կասեիք, և որպես հայ ասացի, որ մենք խոսելու բան ունենք: Սա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու, ով այս պահին նախագահ է, իր վերաբերմունքն էր»,-ասաց նա:

Լրագրողները նախագահից հետաքրքրվեցին, թե ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից նրա հայտարարություններից հետո ի՞նչ հետևությունների է հանգել, ի՞նչ հետևանքներ կունենան ամերիկյան սանկցիաները տարածաշրջանում:


Արմեն Սարգսյանը նշեց՝ չի կարծում, որ հետևությունները պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով: «Որովհետև ռեգիոնալ քաղաքականությունը դինամիկ պրոցես է, խոսքը ոչ միայն ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների մասին է, այլ ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին, որը ոչ միայն մեր հարևաներն են, այլ ԱՄՆ-ՌԴ, ԱՄՆ –Եվրոպա հարաբերությունները»,-ասաց նա:


ՀՀ Նախագահը նաև նշեց, որ անձնապես Բոլթոնին չի հանդիպել: «Բայց խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, որովհետև պրոցեսներն արագ են, փոփոխական և պետք է սպասենք ու տեսնենք մոտակա ժամանակաշրջանում ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը ռեգիոնում»,-ասաց նա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan