Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը

Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը: Ծրագրի նպատակները հիմնվում են ՀՀ կառավարության՝ կառավարումը բարելավելու, տնտեսական մրցակցությունը խթանելու, ներառականությունն ամրապնդելու և շրջակա միջավայրի ռիսկերը նվազեցնելու առաջնահերթությունների վրա:

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանում հարկաբյուջետային կայունությանը, ֆինանսական հատվածի և տնային տնտեսությունների դիմակայունության հզորացմանը, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանը դիմակայունության ուժեղացմանը, ինչպես նաև ավելի մեծ մրցակցություն և շուկա անարգել մուտքի ու ելքի հնարավորությանն ուղղված բարեփոխումներին: Նշվեց նաև, որ ծրագրերի իրականացմանը օժանդակելու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Ֆրանսիայի զարգացման գործակալությունը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է կառավարության կողմից մշակված հարկային բարեփոխումների հիմնական սկզբունքները: Ի թիվս այլ բարեփոխումների՝ նա կարևորել է մարդկային կապիտալի զարգացումն ու պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառավարությունը հետևողական է լինելու պետական գործառույթների բարելավումն ու արդիականացումն իրականացնելու գործընթացում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև թվայնացման արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan