Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանն այցելել է Ե. Մանարյանին ու հանձնել ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը

Արմեն Սարգսյանն այցելել է Ե. Մանարյանին ու հանձնել ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանն այցելել է Ե. Մանարյանին ու հանձնել ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է դերասան ու ռեժիսոր Երվանդ Մանարյանին՝ հանձնելու նրան ժողովրդական արտիստի կոչումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարանը:

«Նախագահ Արմեն Սարգսյանն էս առավոտ եկել էր հանձնելու Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչումը: Ինչպես ինքը նկատեց՝ տասնամյակների ուշացումով:

Նստեցին ու հիշեցին հին կյանքի դրվագները, ընդհանուր ծանոթներին, լիքը ծիծաղեցին ու շատ երջանիկ տեսք ունեին երկուսն էլ»,-գրել է Քրիստ Մանարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահը ստորագրել էր հրամանագիր Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախագահ Սարգսյանն այսօր Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը: «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ:

Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով բարձր կոչման ու պարգևի համար՝ Երվանդ Մանարյանն ասել է, որ այն իր ողջ անցած կյանքի գնահատականն է: «Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է»,-արձագանքել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանը պարզ ու մտերմիկ զրույց է ունեցել մեծանուն արտիստի հետ, որին հիշում է դեռ իր մանկության տարիներից, իր ծնողների հետ համատեղ ընկերական և բարեկամական հավաքներից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan