Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լույս է տեսել ամերկահայ Սիրուն Երեցյանի՝ «աչքերով» գրված գիրքը

Լույս է տեսել ամերկահայ Սիրուն Երեցյանի՝ «աչքերով» գրված գիրքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լույս է տեսել ամերկահայ Սիրուն Երեցյանի՝ «աչքերով» գրված գիրքը

Գլենդելի բնակիչ, ամերիկահայ Սիրուն Երեցյանը, որ հիվանդության պատճառով հատուկ սարքի միջոցով է հաղորդակցվում, նոյեմբերի 15-ին ընթերցողին կներկայացնի իր նոր ժողովածուն: Այս մասին հայտնում է News.am-ը:

Սիրուն Երեցյանին 60 տարեկանում ախտորոշել  են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (ALS), եւ հենց այդ ժամանակվանից նա վարժվել է օգտագործել հատուկ սարքավորում, որն արձանագրում է տեսողական եւ շնչառական շարժումները` առանձին տառերից բառեր եւ նախադասություններ կազմելով: Սկզբում նա սարքն օգտագործում էր միայն հաղորդակցվելու համար, սակայն հետո ընկերներն ու ընտանիքի անդամները սկսեցին նկատել, որ մեքենան շատ ավելի արտահայտիչ մտքեր եւ նախադասություններ է արձանագրում:

 
 
Երեցյանի գրվածքների «Էվոլյուցիան իմ հեղափոխությունն է» խորագրով ժողովածուի շնորհանդեսը նախատեսված է Գլենդելի կենտրոնական գրադարանում:

Գրքի նախաբանում Երեցյանը պատմում է, որ նա սկսել է ստեղծագործել 2013-ից, երբ այլեւս չէր կարողանում ձեռքով մատիտ բռնել կամ նույնիսկ համակարգչով տպել: Սակայն այդ տարի նա հրատարակել է միջնադարյան գեղանկարչության մոտիվներով պատկերված գեղազարդ հայոց այբուբենը:

2012-ին, մինչեւ հիվանդության ախտորոշումը, Երեցյանը հրատարակել էր նաև բանաստեղծությունների գիրք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan