Սերգեյ Սմբատյանը Վարշավայում ելույթ կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնին




Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 17-ին հրավիրված է ելույթ ունենալու մեր ժամանակների լեգենդ, լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնում։ Փառատոնը նվիրված է մեծ կոմպոզիտորի 85-ամյա հոբելյանին, անցկացվում է Վարշավայում նոյեմբերի 16-23-ը։