Աղքատները պահում են հարուստներին. գույքահարկի վճարման համակարգը խայտառակ վիճակում է. «Թարմ ուղեղով»՝ Արմեն Հովհաննիսյանի հետ



Երկար տարիների վատ պրակտիկան շարունակվում է նաև այսօր. գույքահարկի վճարման համակարգի հիմքում չկա սոցիալական արդարություն: Հսկայական առանձնատներ ունեցող հարուստ խավը ժամանակին կոռուպցիոն սխեմաներով հաջողացրել է վճարել չնչին դրույքաչափով գույքահարկ: Մինչդեռ, ասենք, 50 քմ բնակարան ունեցող քաղաքացու համար այդ դրույքաչափը հստակ հաշվարկված է, նրան անընդհատ հիշեցնում ու ստիպում են դա վճարել: Խոսքն անգամ պրոգրեսիվ հարկման մասին չէ, այլ արդարացի, միասնական նորմատիվային դրույքաչափի և օբյեկտիվ համամասնության: Առանց սոցիալական արդարության որևէ երևանցի չի հավատա, որ մայրաքաղաքում որևէ բան դեպի դրականն է փոխվելու, որ Երևանը ներառական քաղաք է, որ քաղաքացին է դրա տերը: Մեր թարմ ուղեղով զրուցակիցն այսօր Երևանի հանրություն նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն է: