Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պաշտոնանկությունը չպետք է հրապարակեն՝ այսպիսի դիվերսիաներից խուսափելու համար

Պաշտոնանկությունը չպետք է հրապարակեն՝ այսպիսի դիվերսիաներից խուսափելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտոնանկությունը չպետք է հրապարակեն՝ այսպիսի դիվերսիաներից խուսափելու համար

Նոյեմբերի 19-ին լրատվական դաշտը պայթեց այն տեղեկությունից, թե ՊԵԿ-ում քննարկում է մի նախագիծ, ըստ որի՝ առաջիկայում հնարավոր է, որ արտագնա աշխատանքի մեկնողներն իրենց եկամտի 23 տոկոսը վճարեն պետբյուջե: Այս տեղեկությունը հերքեցին ինչպես ՊԵԿ-ից, այնպես էլ կառավարությունից: Խնդրին անդրադարձավ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս պատմության մեջ մեկ այլ կարեւոր հանգամանք կար, որն այդպես էլ ուշադրության չարժանացավ: Հարցն այն է, թե ինչո՞ւ նման թեմա բացվեց հենց այս նախընտրական շրջանում: Միայն ձայն կորցնելուն ձգտող քաղաքական ուժը կարող էր նախընտրական շրջանում հայտնել, որ հարկային բեռ է պատրաստվում դնել երկրի ամենախոցելի սոցիալական խավի ներկայացուցիչների վրա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը եւս չի հերքում այն փաստը, որ այս խոսակցությունները «ջրի երես» դուրս եկան ընտրությունների քարոզարշավից ընդամենը մեկ շաբաթ առաջ: «Միանգամայն ճիշտ եք, խոսակցությունները այդ ժամանակ ակտիվացան: Սակայն արտագնա աշխատողներին հարկելու որեւէ քննարկում ընդհանրապես չի էլ եղել»,- վստահեցնում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ հենց այս նախընտրական շրջանում այս խոսակցություններն ակտիվացան, քանի որ սա, կարծես թե, նվեր էր ընդդիմությանը՝ իշխանություններին քննադատելու համար, ՊԵԿ նախագահն ասաց.

«Չգիտեմ, կառավարության նիստերից մեկից հետո լրատվամիջոցի ներկայացուցչի հետ ճեպազրույցի ժամանակ (նկատի ունի «Հանրային» ռադիոյին տված հարցազրույցը,- հեղ) ներկայացրել եմ եկամուտների համատարած հայտարարագրման ընդհանուր ուղենիշային գաղափարները։ Արտագնա աշխատանքի դիմաց մեր հայրենակիցների ստացած եկամուտները հարկելը երբեւէ չի «թիրախավորվել» մեր առաջարկվող բարեփոխումների համատեքստում, ուղղակի լրագրողի կողմից հնչեցվել է կոնկրետ հարց, որին տրվել է մասնագիտական պատասխան։ Պատասխանի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե քննարկվի մեր հայրենակիցների՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները հարկելու հանգամանքը, ակնհայտորեն այդ պարագայում պետք է քննարկել նաեւ արտերկրում վճարված հարկերը հետ վերադարձնելու հանգամանքը, քանի որ նույն եկամուտը միեւնույն հարկով կրկնակի չի կարելի հարկել։

Այնուամենայնիվ, կրկնում եմ արտագնա աշխատողների եկամուտները, առավել եւս տրանսֆերտները հարկելու որեւէ գաղափար թե՛ կառավարությունում, եւ թե՛ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի ֆորմատով չի քննարկվել, ուղղակի լրագրողի հիպոթետիկ տրված հարցին տրվել է մասնագիտական հիպոթետիկ պատասխան: Աժիոտաժը բարձրացավ այս նախընտրական փուլում՝ ինչ-որ դիվիդենտներ քաղելու հստակ մտադրությամբ»,- ասաց նա։

Որոշ շրջանակներում կարծիքներ են հնչում, որ ընտրություններից հետո հնարավոր է Դավիթ Անանյանը պաշտոնանկ արվի եւ հենց դա է պատճառը, որ նախընտրական փուլում նման խոսակցություններ տարածվեցին: ՀԺ-ն Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընտրություններից հետո շարունակելու է աշխատել, թե՞ ոչ: «Այսպիսի քննարկում չի եղել, ինչպես կորոշի վարչապետը»,- պատասխանեց նա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan