Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արսեն Ղազարյանը գերխնդիր է համարում Հայաստանի տնտեսության մեջ ներքին և արտաքին ներդրումների մեծացումը

Արսեն Ղազարյանը գերխնդիր է համարում Հայաստանի տնտեսության մեջ ներքին և արտաքին ներդրումների մեծացումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արսեն Ղազարյանը գերխնդիր է համարում Հայաստանի տնտեսության մեջ ներքին և արտաքին ներդրումների մեծացումը

«Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի նպատակն է ցույց տալ, թե անցումային այս փուլում ինչ իրավիճակում է Հայաստանի տնտեսությունը,  որ ուղղությունները կկարողանան հեռանկար ունենալ: Խորհրդաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Մենք առաջին հերթին փորձում ենք գիտություն-տնտեսություն-կառավարություն կապն ապահովել, որպեսզի գիտական սպասարկմամբ կարողանանք կառավարությանն առաջարկել մոտեցումներ և մեթոդաբանություն տնտեսության հիմնարար հարցերի շուրջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ղազարյանը:

Նա հավելեց, որ տարվա ընթացքում 2-3 ճյուղային ուսումնասիրություններ պետք է անեն, որովհետև 28 տարվա անկախությունից հետո կանգնած ենք մեկ հարցերի առաջ՝ ի՞նչ անել երկրի տնտեսության համար թռիչքային զարգացում ապահովելու համար, ի՞նչ անել, որ տնտեսական աճը էապես ազդի շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա, ի՞նչ անել, որ մեր մրցունակությունը տարածաշրջանում կարողանանք բարձրացնել: «Հատկապես այսօր, երբ մենք գնում ենք արմատական փոփոխությունների, երբ գնում ենք հեղափոխական մոտեցումների, այդ թվում՝ տնտեսական կառավարման ոլորտում, գիտական մոտեցումն առաջնահերթ է»,- ընդգծեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր դժվար է ասել, թե հատկապես որ ուղղություններն են կարևոր, քանի որ հիմա ուսումնասիրությունների փուլ է: «Շատ շուտով՝ ընտրություններից հետո կազմավորվելիք կառավարությունը պետք է մշակի ծրագիրը, որի շուրջ գիտնականները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները, մասնագետներն այսօրվանից փորձում են աշխատել»,-ասաց նա:

Արսեն Ղազարյանը նկատեց, որ  հեղափոխություններից հետո սովորաբար լինում է տնտեսական անկում, կոլափս, լինում են ֆինանսավարկային համակարգի լուրջ ցնցումներ, սակայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եղել է ֆինանսավարկային համակարգի կայունություն, ինչն ընդգծում են համաշխարհային ֆինանսական կառույցները: «Մենք ունենք կայուն տնտեսություն: Մեր գերխնդիրն այսօր ներդրումների քանակը մեծացնելն է տնտեսության մեջ»:

Նրա կարծիքով՝ ներդրումներ ներգրավելու համար առաջին հերթին պետք է ակտիվացնել ներքին ներդրողներին, ինչի նախադրյալները կան: Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ վերջին հաշվով այսօրվա կայուն վիճակը հենց ներքին ներդրողների հաշվին է, որովհետև արտաքին ներդրումները բավականին նվազել են: «Ավելի քան վստահ եմ, որ քաղաքական և տնտեսական կայունություն ապահովելուց հետո խոշոր ներդրողներն Արևմուտքից, Ռուսաստանից, Արևելքից կգան մի շուկա, որտեղ կա հավասար մրցակցություն: Եթե հիշում եք, մենք տարիներ շարունակ խոսել ենք հիմնական հարցերն ենք բարձրացրել: Ասել ենք՝ տվեք մեզ հավասար մրցակցություն, մենաշնորհների սահմանափակում, մնացածը մենք կանենք: Այսօր դրա սկիզբը, կարծես, դրված է: Եթե շուկան առողջ է, շուկան ինքը ներդրումներ է ներգրավում տնտեսության տարբեր ճյուղերում»,- մանրամասնեց Արսեն Ղազարյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan