Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մայրաքաղաքի բազմաբնակարան 90 շենք կունենա արևային համակարգ. քաղաքապետարան

Մայրաքաղաքի բազմաբնակարան 90 շենք կունենա արևային համակարգ. քաղաքապետարան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մայրաքաղաքի բազմաբնակարան 90 շենք կունենա արևային համակարգ. քաղաքապետարան

«Երևան՝ արևային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ և արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային համակարգերի տեղադրումը: Այս մասին նշվել է «ԵՄ՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել են վարչական շրջանների և համատիրությունների ներկայացուցիչներ, աջակցող թիմի անդամներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:

«Ծրագրում ընդգրկվելու հայտ էր ներկայացվել ավելի քան 445 շենքերից: Ընտրության ընթացքում փորձ է արվել պահել համաչափության սկզբունքը, չնայած, օրինակ Նորք- Մարաշ վարչական շրջանում հիմնականում սեփական սեկտոր է, և նման շենքեր չունենք: Նշեմ, որ Աջափնյակ վարչական շրջանից առաջին փուլի համար ընտրվել է 6 շենք, Ավանից՝ 5, Արաբկիրից՝ 5, Դավթաշենից՝ 8, Էրեբունուց՝ 5, Կենտրոնից՝ 3, Մալաթիա-Սեբաստիայից՝ 5, Նոր Նորքից՝ 5, Նուբարաշենից՝ 1, Շենգավիթից՝ 5, Քանաքեռ-Զեյթունից՝ 4 շենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը, կարևորելով փորձնական ծրագրի իրագործումը, նկատել է. «Ըստ էության, սկիզբ ենք դնում մի նոր մշակույթի: Վերականգնվող այլընտրանքային էներգիայի օգտագործումը կարող է օրինակ դառնալ»:

Նշենք, որ ընդհանուր առմամբ «Երևան՝ արևային համայնք ծրագրում կընդգրկվի բազմաբնակարան բնակելի 90 շենք: Տեղադրվելիք արևային ֆոտովոլտային համակարգերը կապահովեն վերելակների, շքամուտքերի և բակերի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan