Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Հայփոստ» ՓԲԸ կողմից «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ, ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը:

230 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan