Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երբեք չենք մոռանա փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ և մյուս պետությունների փրկարարներին. Ա. Բաբլոյանի ցավակցական ուղերձը

Երբեք չենք մոռանա փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ և մյուս պետությունների փրկարարներին. Ա. Բաբլոյանի ցավակցական ուղերձը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երբեք չենք մոռանա փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ և մյուս պետությունների փրկարարներին. Ա. Բաբլոյանի ցավակցական ուղերձը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի կապակցությամբ։

Այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքի բոլոր անկյուններում մենք գլուխ ենք խոնարհում Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջև:

Նաև րոպե առ րոպե վերհիշում ենք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենատխուր օրերից մեկում մեր ապրումները և համախմբվելը՝ փլատակներից դուրս բերելու և վրանային հիվանդանոցներում գոնե մեկ կյանք ևս փրկելու համար: Որպես մասնագիտությամբ բժիշկ՝ իմ ու, կարծում եմ, բոլորիս մոտ էլ դեկտեմբերի 7-ը միշտ կզուգորդվի զոհվածների համար ակամա մեղավորության զգացման ու մեր փրկած ամեն մի կյանքի համար ապրած ուրախության հետ:

Սպիտակի երկրաշարժը քաղաքական և այլ հակասություններից ցնցվող աշխարհին հիշեցրեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը, ու ավելի քան յոթ տասնյակ պետություններ իսկույն արձագանքեցին մեր ցավին, և մենք երբեք չենք մոռանա իրենց կյանքը վտանգելով փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ և մյուս պետությունների փրկարարներին, ում խիզախությունն ու նվիրումը ջնջեցին ազգամիջյան և բոլոր սահմանները: Ու երախտագիտությամբ ենք հիշում նաև այն բժիշկներին, ովքեր երկրաշարժից դեռ շատ տարիներ հետո էլ այնքան ջանքեր էին գործադրում հաշմանդամություն ստացած մարդկանց առողջությունը վերականգնելու համար, աղետի գոտում աշխատող հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, շինարարներին և մյուս մասնագիտությունների տեր մարդկանց:

 

Սիրելի հայրենակիցներ. Շիրակի, Լոռու և Տավուշի հարյուրավոր բնակավայրերն ընդգրկած Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը բազմաթիվ են: Դրանք մեզ ստիպեցին բոլորովին այլ հայացքով նայել սեյսմակայունության, ենթակառուցվածքների ստեղծման, աղետներին արագ արձագանքման և շատ ու շատ այլ խնդիրների: Անկախ այդ դասերը յուրացնելու համար անցած երեսուն տարիներին կատարված հսկայական աշխատանքից, այսօր մենք պետք է համադրենք, թե ինչ ենք անելու վաղը, մյուս օրը, որպեսզի ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը և բնական կամ տեխնածին որևէ աղետ մեզ այլևս կորուստներ չպատճառի:

Կրկին գլուխ եմ խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի առջև, վշտակցում նրանց հարազատներին ու մերձավորներին և արժանին մատուցում բոլոր նրանց, ովքեր այդ դառն օրերին աշխարհի տարբեր կողմերից եկան սպեղանի դնելու մեր անթիվ վերքերին»,- ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan