Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու վերածվեց Հայաստանը, և պատճառված ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին. Նիկոլ Փաշինյան

Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու վերածվեց Հայաստանը, և պատճառված ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու վերածվեց Հայաստանը, և պատճառված ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք շարժվեցին դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող`Ամենափրկիչ եկեղեցու տարածք։ Ժամը 11:41-ին` 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչեցին եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:

«Երկրաշարժի զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և հոգեբանական ու բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդին: Բայց, այնուամենայնիվ, այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և աշխարհի հարյուրհազարավոր հայեր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և դրա ամենավառ օրինակը համարեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով անմիջապես արձագանքեց և երկրաշարժից հետո այցելեց աղետի գոտի:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ և Խորհրդային Միության, աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին` համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տալով:

Նա նկատեց, որ, այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ և բացի այն, որ «աղետի գոտի» ասելով՝ հասկանում են բնակարանային կարիքները, դպրոցների շինարարությունը, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ:

Այսպիսով՝ նա ասաց, որ երբ ասում են՝ աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաև վերականգնումը այն ողջ տնտեսական պոտենցիալի, որը եղել է աղետի գոտու ամբողջ տարածքում:

«Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն են: Երկրաշարժից շատ չանցած՝ սկսվեցին աղետու գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունը և լավատեսությունը, և երբ ասում ենք՝ աղետի գոտի, առաջին հերթին հենց սա պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, լավատեսությունը` վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերը և երազանքները կդառնան իրականություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգ է անհրաժեշտ:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները առաջին հերթին պետք է ծառայեն հենց այս նպատակին: Ըստ նրա`թևակոխել են մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ պետք է լրջորեն վերականգնել մարդկանց հավատը և վստահությունը իրենց, երեխաների ապագայի նկատմամբ:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ սա է կառավարության ամենակարևոր առաքելությունը: «Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու Հայաստանը վերածվեց, և մեր մեծագույն խնդիրն է այդ քաղաքացիական աղետը հաղթահարելը, և ես համոզված եմ, որ մենք ազգովի այսօր վստահ ենք քայլում այդ ճանապարհով: Հիմա այստեղ, այս սրբազան օրը, վայրից դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին և առավել ևս 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած հայրենակիցներին, ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, ձեր ցավն իմ սրտում է, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու:

Եվ ուրեմն կեցցե Գյոււմու, Վանաձորի, Սպիտակի հերոսական ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարով հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ»,-ասաց նա և մեկ րոպե լռությամբ կրկին հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan