Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը

Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը

Մոսկվայում հարգել են 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի հիշատակը:


Մոսկվայի հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:


Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:


Դրանից հետո Սբ. Պայծառակերպություն մայր տաճարում արքեպիսկոպոս Ներսիսյանը պատարագ է մատուցել զոհերի հոգիների հանգստության համար:


30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ տեղի ունեցավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan