Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հասնել զարգացման բարձր մակարդակի և ապահովվել քաղաքացիների բարեկեցությունը և արժանապատիվ ու երջանիկ կյանքն առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային կապիտալի զարգացման։ Այս առումով, կառավարության զարգացման տեսլականի անբաժանելի մասն է տնտեսության բոլոր ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը ու թվայնացման գործընթացի խթանումը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակվել է գերակա և այն Հայաստանում շարունակվում է զարգանալ հեղափոխական տեմպերով։ Վերջին յոթ տարիներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է ավելի քան 26% միջին տարեկան աճ, ինչի շնորհիվ այն դարձել է ամենաարագ աճողը տնտեսությունում: Ունենք 800-ից ավելի ընկերություններ, իսկ ՏՀՏ-ում աշխատողների թիվը գերազանցում է 15 000-ը։ Վերջին տարիներին Հայաստանը հայտնի է դարձել ոչ միայն համաշխարհային առաջատար ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի առկայությամբ, այլև արդեն հայկական ընկերությունները դուրս են եկել միջազգային շուկա։ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել՝ ի շնորհիվ երիտասարդության ստեղծագործ ոգու և ձեռնարկատիրական ջիղի։

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկիրը չպետք է բավարարվի առկա ձեռքբերումներով և առաջանցիկ աճ ապահովվելու համար կառավարությունը նախատեսում է ապահովել «կրթություն-գիտություն-արդյունաբերություն-արտադրություն» կապը, աջակցել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանն հանրային կյանքի տարբեր ոլորտներում, խթանել հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ մրցունակ ապրանքանիշի ձևավորումը, ստեղծել վենչուրային և ներդրումային ֆոնդեր ստարտափների աջակցման նպատակով, նպաստել միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքին Հայաստան, ինչի արդյունքում կստեղծվեն գիտահետազոտական և արտադրական նոր կենտրոններ:

Անդրադառնալով մարզերի անհամաչափ զարգացմանը, Տիգրան Ավինյանը ասաց, որ դա Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է: Այդ առումով, նորարությունները, բարձր տեխնոլոգիաները ու STEM կրթությունը մեծապես կարող են նպաստել անհամաչափ զարգացումը հարթելու, ինչպես նաև մարզային համայնքների մրցունակությունը բարձրացնելու գործին: Պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզային երիտասարդությունը որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված չլինի գնալ Երևան: Դրա համար, կառավարությունը նախատեսում է առավելագույնս նպաստել Հայաստանի մարզերում առկա ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությանը և ձեռնարկելու է միջոցներ նոր կենտրոնների ստեղծման համար: Բացի այդ, թիրախավորված հարկային քաղաքականության և կառավարության ունեցած այլ միջոցների կիրառմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի  մարզերում ծնվեն նոր ստարտափներ ու նախաձեռնություններ, ինչպես նաև օտարերկրյա գործարարների համար ներդրումներ կատարելն ավելի գրավիչ լինի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan