Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արտահանման ծավալներն աճել են. ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին

Արտահանման ծավալներն աճել են. ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտահանման ծավալներն աճել են. ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին

Հայաստանից արտահանման ծավալներն այս տարվա առաջին տասն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ զգալիորեն աճել են: Այս տարի արտահանման ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին՝ կազմելով 229 մլն 3 հազար դոլար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Մասնավորապես, այս տարվա մայիսին արտահանման ցուցանիշը եղել է 186 մլն 3 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 24.6 տոկոսով: Հունիսին արտահանման ցուցանիշը բարձրացել է՝ կազմելով 210 մլն դոլար, որը 2017-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով:  Այս տարվա հուլիսի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 197 մլն 2 հազար դոլար, սակայն նախորդ տարվա հուլիսի համեմատ այն ավելի է 0.9 տոկոսով:

2018-ի օգոստոսի արտահանման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.8 տոկոսով: Սեպտեմբերի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 15.5 տոկոսով՝ կազմելով 186 մլն 5 հազար դոլար: Սակայն հոկտեմբեր ամսին արտահանման ծավալը կազմել է 229 մլն 3 հազար դոլար՝ դառնալով այս տարվա 10 ամիսների ամենաբարձր ցուցանիշը: Այն նաև նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 12.1 տոկոսով:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan