Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում. Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները

Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում. Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում. Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ընդգծեց, որ քաղաքացիները լուրջ մանդատ է տվել «Իմ քայլը» դաշինքին առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրի կառավարումն իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կառավարության անելիքները դեռ առջևում են, ինչը նշանակում է, որ առնվազն որոշ բաներ գործադիրը հասցրել է անել, ինչն էլ հիմք է տվել, գործող կառավարության գործունեությունը շարունակելու մանդատ տալ:

Վարչապետի պաշտոնակատարն ուղենշեց առաջիկա շրջանի կառավարության մի քանի կարևոր անելիքներ: «Առաջինն իհարկե, տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: Պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, որն առաջիկայում շարունակելու է աճել: Ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել և հանձնարարել՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների համար: Հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա, որ որևէ նախագծի շուրջ խոչընդոտներ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բյուրոկրատական քաշքշուկների ինստիտուտը պետք է վերացնել և հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի այդ առումով ևս որևէ արհեստական խոչընդոտ չլինի:

«Առաջիկա անելիքները թվում կարևորը ներդրումների խթանումն է և շատ արագ բոլոր պոտենցիալ ներդրողների համար ստեղծել բարենպաստ միջավայր, որպեսզի ներդրումային մտադրությունները դառնան ներդրումներ:

Երկրորդը կարևորագույն անելիքը՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է,  և այս խնդրի լուծումը կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի և ինժեներական, տեխնիկական միտքը զարգացնելու հրամայականի հետ:

Հաջորդ առանցքային խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է և ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է հավելյալ աշխատանք տանել, խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաջորդ կարևոր ուղղությունը լինելու է կրթության ոլորտը, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելը, նրա կապվածությանը տնտեսական կարիքների հետ ուժեղացնելը: «Խոսել ենք       բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին, մեծ դիսբալանս է առաջացել բուհական և գերատեսչական համակարգերի միջև:

Մեր հաջորդ կարևոր խնդիրն առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումների իրականացվում են, որոնց նպատակը ծառայությունների հասանելիությունը հանրության լայն շերտերին ապահովելն է: Այդ ծառայություններն իրապես և ամբողջ ծավալով պետք է իրականացվեն:

Կարևորում ենք նաև պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը: Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալենք քաղաքացիների սոցիալական վիճակի և քաղաքացների բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը: Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնել: Ունենք քաղաքացիների մանդատը և այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan