Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը

Կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը

Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը:Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից,  հանդիպմանը մասնակցում էին ՌԴ, Ադրբեջանի, Թուրքիայի և Մոլդովայի ԱԳ նախարարները, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի ԱԳ նախարարների տեղակալները, Թուրքիայում Ալբանիայի դեսպանը, Սերբիայի ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետը:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը` պատվիրակության կազմում էր նաև ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:

Հանդիպումը բացեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովը: Այնուհետև ելույթ ունեցան ՍԾՏՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները:

Իր ելույթում Աշոտ Քոչարյանն անդրադարձավ ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին։ Նա նշեց, որ Հայաստանը 2018թ. առաջին կեսի նախագահության շրջանակներում վերահաստատեց իր հավատարմությունը կազմակերպության կանոնադրությունում ամրագրված սկզբունքներին և նպատակներին՝ ուղղված տնտեսական օրակարգի և բաղադրիչի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր, կշարունակի իր ջանքերը՝ ուղղված այդ ոլորտում անդամ պետությունների արդյունավետ համագործակցության ապահովմանն: Աշոտ Քոչարյանն ընդգծեց, որ կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են և խարխլում են ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպման արդյունքում ընդունվեցին բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ, տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողություն․ 2019թ. առաջին կեսին կազմակերպությունում կնախագահի Բուլղարիան:

Դեկտեմբերի 12-ին և 13-ին ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաև ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի աշխատանքներին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan