Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները

Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ԵՏՀ-ի ևԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի Փոխգործակցության գծով Կոնսուլտացիոն խորհրդի երրորդ նիստում։

«Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը չպետք է մնա մի կողմում, եւ ես հորդորում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ հանձնաժողովի հաջորդ տարվա օրակարգում՝ բոլոր ուղղություններով», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Ամփոփելով 2018 թվականի աշխատանքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը ձեռքբերումների շարքում առանձնացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են բերել ԵԱՏՄ գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս փաստաթղթի շնորհիվ կրճատվել է ժամանակը, որը ձեռնարկատերերը պետք է ծախսեին մաքսային ընթացակարգերն անցնելիս՝ ներդնելով առաջադեմ թվային տեխնոլոգիաները:

Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության միջազգային ուղուն, Տիգրան Սարգսյանը կոչ արեց գործարար հանրությանը ավելի սերտորեն աշխատել ԵՏՀ- ի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաջորդ կարևոր քայլը անցնող տարում, ըստ Սարգսյանի, թվային օրակարգն էր: «Մեզ համար կարեւոր է, որ բիզնեսի վրա լրացուցիչ բեռ չլինի, եւ գործարար համայնքը կարողանա զգալ թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan