Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին նաև գինեգործական ընկերությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերևի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին,  իր խոսքում կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված հարթակ՝ հույս հայտնելով, որ կառույցի համախմբված, ստեղծագործ թիմի շնորհիվ հաջողություններն ու ձեռքբերումները ոլորտում կլինեն շարունակական։ Նա նաև հավելել  է, որ մշակվում է զարգացման ռազմավարություն, որի ներքո հստակ գործողությունների պլան է դրվելու խաղողագործության, գինեգործության և կոնյակագործության զարգացման համար։

Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում հիմնադրամի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը` խաղողագործական շրջաններում խաղողի տնկարկների քարտեզագրման հայեցակարգի մշակում, խաղողի ֆիլոքսերակայուն տնկարանի հիմնում, աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրում, կոլեկցիոն այգիներում հավաքագրված խաղողի սորտերի պահպանում և այլն, ինչպես նաև անդրադարձել է գինեգործության ոլորտի զարգացման դինամիկային: Նրա խոսքով՝ չնայած այս տարի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ունեցել ենք արտադրության որոշակի անկում, սակայն իրականացված ծրագրերի արդյունքում տարվա 6 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ 30 տոկոս  արտահանման աճ  է արձանագրվել։ Շոշափելի աճ է նկատվում նաև գինու ներքին սպառման շուկայում: Այսպես, եթե նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմում էր 1,2 լիտր մեկ անձի հաշվով, ապա 2018 թվականին այն հասել է մեկ անձի հաշվով 2,6 լիտրի:

Գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներին, որի արդյունքում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել օտարերկրյա գործընկերների հետ։  Հայկական գինիներն արդեն ներկայացված են ավելի քան 30 երկրներում,  իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը և Ֆրանսիան:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan