Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեսպան Մինասյանը հանդիպել է TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի հետ

Դեսպան Մինասյանը հանդիպել է TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեսպան Մինասյանը հանդիպել է TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի հետ

Դեկտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի (Wolff Werner-Wilhelm) հետ:Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության վարչությունից, hանդիպման ընթացքում քննարկվեցին 2019թ. ապրիլին Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացման և հետագա ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:

Կողմերն երկուստեք ընդգծեցին, որ քաղաքական և կազմակերպչական առումով չվերթների մեկնարկի կազմակերպման գործում կարևոր էր Ռումինիայում Հայաստանի և Հայաստանում Ռումինիայի դեսպանությունների ներգրավվածությունը:

Դեսպանն իր համոզմունքը հայտնեց, որ TAROM ավիաընկերության կողմից Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցներն անդրադարձան նաև առաջին չվերթի իրականացման հետ կապված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական իրազեկության բարձրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan