Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի բովանդակությունն ավելի կարևոր է համարում, քան գլխավոր քարտուղարի հարցը

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի բովանդակությունն ավելի կարևոր է համարում, քան գլխավոր քարտուղարի հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի բովանդակությունն ավելի կարևոր է համարում, քան գլխավոր քարտուղարի հարցը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նա դեռևս չի հանդիպել  Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկներ նա արդեն իսկ այցելել է, Փաշինյանը պատասխանեց.

« Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում  նպատակահարմար չենք համարում, քննարկումները շարունակվում են»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանը մշտապես ասել է, որ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով ու պետք է փորձել հասնել կոնսենսուսի:

«Ընդհանուր առմամբ ես ասել եմ նաև նախկինում՝ այնպես չի որ  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ , մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն  է, և ինչպես նախկինում ասել եմ փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով  եղել է գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին ՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի: Խնդիրը ավելի խորն է և բովանդակային ու , անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց , անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել: Եվ մենք պետք նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով  հարց  տանք ինքներս մեզ  ՝ ՀԱՊԿ-ին պետք է՞ լուրջ վերաբերվել , թե՞ ոչ: Սա կարևոր արձանագրում է ,իհարկե, այս թեմաները քննարկելու ենք»,- ասաց Փաշինյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan