Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը վերաբացվել է. կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյան

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը վերաբացվել է. կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը վերաբացվել է. կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյան

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը վերաբացվել է: Այս մասին ասված է կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Դեռևս 2014թ.-ի դեկտեմբերի 23-ին պետական գրանցում ստացած Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը բացված օրվանից միշտ եղել է իր թիմակիցների կողքին՝ հնարավորության չափով կարողանալով մասնակցել քաղաքացիների խնդիրների լուծմանը: Տևական ժամանակ չգործելով և գործունեությունը դադարեցնելով՝ այսօր հայտարարում եմ, որ Լիբերալ ժողովրդավարական կուսակցության դե ֆակտո գործող քաղաքական խորհուրդը և համախոհները որոշում են կայացրել նորից վերաբացել կուսակցությունը:

2018թ.-ի գարնանից երկրում տեղի ունեցան քաղաքական գործընթացներ և պսակվեցին ժողովրդի կողմից թելադրված հեղափոխությամբ: Դեռևս այդ ժամանակից մեր քաղաքական թիմը որոշում էր կայացրել վերաբացել կուսակցությունը, սակայն, կողմ լինելով հեղափոխությանը, մեր ուժերի ներածին չափով մասնակցություն ունեցանք այդ քայլերին: Այդ իսկ պատճառով հայտարարությունը տեղի է ունենում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո:

Նկատի ունենալով մեր քաղաքական թիմի փորձառությունը, համատեղ անցած դժվար ճանապարհը, սխալներն ու հաջողությունները, ինչպես նաև մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը՝ Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը կսկսի իր քաղաքական գործունեությունը ծավալել ի շահ մեր պետության և մեր ժողովրդի»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan