Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին

Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին (Brad Sherman): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը շնորհավորեց Բրեդ Շերմանին վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնեց հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված կոնգրեսականի ջանքերի համար:

Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ու միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ հնչեցրած դրական գնահատականներն ու զեկույցները:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր և ընդգծեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարությունը միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման հարցում: Կոնգրեսական Շերմանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` որպես Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Կոնգրեսում շարունակելու քայլերը` ի նպաստ հայ-ամերիկյան գործակցության շրջանակի հարցերի առաջմղման:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan