Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)-ի՝ գալիք տարի հունիսի 3-15-ը Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքները:

Պետական նախարարը բացման խոսքում նշել է, որ հեղինակավոր մարզական միջոցառումը լավ առիթ է լինելու մեծ թվով օտարազգի զբոսաշրջիկների և լրագրողների այցի համար, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը այն հավուր պատշաճի ընդունելու և անցկացնելու համար: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նախապատրաստական փուլի բոլոր քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում կատարված աշխատանքները գնահատելու և անելիքները ճիշտ պլանավորելու առումով:

Հանդիպման ընթացքում առանձին զեկուցումներով հանդես են եկել պետական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը: Մասնավորապես նշվել է, որ մայրաքաղաքում, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի շրջկենտրոններում պետական և բարեգործական միջոցներով այս օրերին ակտիվ ընթանում են մարզադաշտերի կապիտալ վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքները: Կազմակերպչական բնույթի այլ գործառույթների հետ կապված աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի և CONIFA-ի առաջադրած տեխնիկական պահանջների: Քննարկվել են առաջնության նպատակով տեղեկատվական նյութերի ու գովազդային տեսահոլովակների պատրաստման, այցելուների համար հյուրանոցների ու տրանսպորտային միջոցների ապահովման և մի շարք այլ հարցեր:

Առաջարկություններ են եղել նաև միջոցառման անցկացման ծրագրերի կազմման գործում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման առումով:

Նիստի ընթացքում նշվել է նաև, որ առաջնությանը մասնակցելու համար արդեն հայտեր են ներկայացրել մոտ երկու տասնյակ ֆուտբոլային հավաքականներ, որոնցից, սակայն, տարեսկզբին Լեհաստանում նախատեսված Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում վիճակահանությամբ ընտրվելու են 12-ը:

Պետական նախարարը բավարար է գնահատել կատարված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ նույն ինտենսիվությամբ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարվանից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan