Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Խաչատրյանը ոսկերչական և ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Տիգրան Խաչատրյանը ոսկերչական և ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Խաչատրյանը ոսկերչական և ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում գործող ոսկերչական և ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին՝  քննարկելու ոլորտին հուզող հարցերը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել ոսկերչության ոլորտում տնտեսվարողների համար զգայուն հարցերը:

Մասնավորապես՝ քննարկվել է ՀՀ-ում արդյունահանվող ոսկու օգտագործման հնարավորությունը և դրա հետ կապված ԱԱՀ խնդիրները։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ծագման հավաստագրերի տրամադրման կարգի բարելավման և երկակի նշանակության ապրանքների ցանկի վերանայման կարևորությունը։

Տիգրան Խաչատրյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀՀ մաքսային մարմինների հետ փաստաթղթային գործառնությունների պարզեցումը ու արագացումը, փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային հնարավորությունների զարգացումը և անցումը «մեկ պատուհան» սկզբունքին։

Ադամանդագործության ոլորտի խնդիրները նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել «Դայմոթեք» ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը։

Քննարկվել են ՌԴ-ից  ալմաստի արդյունավետ հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման և դրան ուղղված մեխանիզմների համատեղ մշակման, ՌԴ հետ տոլլինգի հնարավորությունների զարգացման հարցեր։

Ոլորտի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղմանը միտված միջազգային ցուցահանդեսներում պետական աջակցության ձևաչափին՝ քննարկելով դրա արդյունավետության բարձրացման ուղիները։

Հանդիպման ավարտին մասնակիցները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարին շնորհակալություն են հայտնել գործնական և արդյունավետ քննարկման համար։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan