Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արա Բաբլոյանը լիազորություններն ավարտելու նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ

Արա Բաբլոյանը լիազորություններն ավարտելու նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արա Բաբլոյանը լիազորություններն ավարտելու նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կարեւորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում, մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կայացման, օրենսդրական գործունեության թափանցիկության ապահովման, հաշվետվողականության ու օրինաստեղծ գործընթացներում հանրության մասնակցության ընդլայնման ուղղությամբ:

Ամփոփվել ու արժեւորվել են 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը, միջազգային հարթակներում ու խորհրդարանական կառույցներում իրականացված աշխատանքը:

Կողմերը հույս են հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կշարունակի ձեւավորված խորհրդարանական ավանդույթները` նոր լիցք ու որակ հաղորդելով օրենսդիր մարմնի գործունեությանը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan