Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորություններ է տեսնում

Արմեն Սարգսյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորություններ է տեսնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորություններ է տեսնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հիասքանչ է որակում հայ-հնդկական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մեր երկու երկրների հարաբերությունները պատմականորեն հիասքանչ են: Կարծում եմ՝ մարդիկ չեն գիտակցում, որ մեր պատմությունը ոչ թե մի քանի դարի, այլ մի քանի հազար տարվա վաղեմություն ունի: Հնդկաստան ճանապարհորդելու ընթացքում ես հանդիպեցի մեր առևտրային, մշակութային, նույնիսկ լեզվական հարաբերությունների բազմաթիվ վկայությունների, որոնք իսկապես շատ խորն են: Հայերենը յուրահատուկ լեզու է, այն առանձին ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում: Եվ եթե ուսումնասիրենք ազգերի պատմությունը՝ հիմնված լեզուների վրա, զարմանալի բացահայտումներ կարող ենք անել: Իմ որդու անունը Վարդան է, որը ձեր լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև»: Ես ճի՞շտ եմ: Ստացվում է, որ այդ բառը գալիս է հին հնդկերենից, և Վարդանը միայն իմ որդու անունը չէ: Այն նաև ազգային հերոսի և սրբի անուն է, ով ավելի քան 1700 տարի առաջ առաջնորդում էր հայկական զորքերը պարսիկների դեմ պայքարում:

Սարգսյանների ընտանիքը, որից ես սերում եմ, գալիս է Կալկաթայից, այնուհետև նրանք տեղափոխվել են Հոնկոնգ, իսկ հետո՝ Սինգապուր: Սինգապուրի հայտնի հյուրանոցը հիմնադրվել է Սարգսյանների ընտանիքի կողմից: Այս ամենը փաստում է, որ մեր հարաբերությունները շատ ավելի երկար պատմություն ունեն»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը լրագրողին խորհուրդ է տվել այցելել Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ, որտեղ կգտնի հնդկական մշակույթի հիասքանչ օրինակներ:

«Այսօր Հնդկաստանն ու Հայաստանը մի կարևոր արժեք են կիսում: Երկուսն էլ կարևորում են մարդու ուժը: Հնդկաստանը մեծ երկիր է, ունի հսկայական բնական ռեսուրսներ, բայց ձեր ամենամեծ հարստությունը մարդիկ են: Նույնն էլ այստեղ է: Սա 21-րդ դարն է, և բնական ռեսուրսներն այսօր իրենց տեղը զիջում են մարդկանց, նորարարություններին ու ստեղծարարությանը:

Մենք շատ բան ենք կիսում, և ես կարծում եմ, որ մենք Հնդկաստանի հետ կարող ենք անել շատ ավելին: Սրանք պարզապես քաղաքական գործչի բառեր չեն: Ես շատ հնդիկ գործարարների եմ ճանաչում, որոնց հետ քննարկել եմ բոլոր հնարավորությունները, որոնցով մենք կարող ենք համագործակցել՝ հատկապես ՏՏ ոլորտում: Դա մի պարզ պատճառ ունի՝ Հնդկաստանում ՏՏ ոլորտը հսկայական է»,- նշել է նախագահ Սարգսյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan